Мини-чат

Наш опрос

КАК правильно ПРОКАЧИВАТЬ ИГРОКА Cf
Всего ответов: 41

Статистика

Форма входа

Шаблоны для Юкоз спортивной тематики

Футбольный Союз

ФС Армения

Дата регистрации: 02.05.2010
Владелец: JONY777
Основатель: gagbu
Адрес сайта: //armenia-fs.do.am/

РЕКЛАМА

Календарь

«  Июнь 2025  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

League Table

Բարձրագույն խումբ
Թանկագին հայե՛ր: Մի քանի հոդվածներով կփորձենք սկսնակներին ավելի իրազեկ դարձնել խաղի նրբություններին, ավելի փորձառու խաղացողները իրենց փորձը կփոխանցեն նորեկներին, ինչը՝ հուսով ենք, կարող է ավելի հզորացնել մեր միությունը:
Հայտնի, որ հայերի համար գոյություն չունեն հեղինակություններ և մենք հաճախ չենք փորձում նույնիսկ հասկանալ, թե դիմացինն ինչ է ուզում ասել, եթե նախորոք հայտնի է, որ նրա կարծիքը մերին չի համապատասխանում: Եկե՛ք, այս անգամ խուսափենք դրանից:
Փորձենք լսել, հակաճառել, վիճել և արդյունքում հանգել միակ ճիշտ լուծմանը:
Սկսենք սկզբից.
1. Դուք գրանցվել եք 11x11.ru ֆուտբոլային նախագծում:
Կարևոր է հենց սկզբից իմանալ, որ խաղը կառուցված է այնպես, որ շատ առանցքային տեղ է հատկացվում մի դիրքի՝ Dm: Dm կարող է լինել կամ կենտրոնական պաշտպանը (Cd) կամ կիսապաշտպանը (Cm): Անհրաժեշտ է առաջին իսկ բոնուսը, որ համատեղում է դիրքերը (совмещение позиций) տալ նրանցից մեկին: Ցանկալի է, որ այդ խաղացողի վարպետությունը (мастерство) բարձր լինի (հատկապես կարևոր են այնպիսի հմտությունները, ինչպիսիք են՝ Отбор, опека, пас): Շատ լավ կլինի, որ այդ դիրքում հանդես եկող խաղացողը լինի երիտասարդ և տաղանդավոր, նա դեռ ձեզ շատ է պետք գալու: Եթե նույնիսկ չունեք դիրքերը համատեղող բոնուս, միևնույնն է այդ դիրքում դրեք ուժեղ պաշտպանի, թեկուզ տարիքով ու անտաղանդ, բայց հզոր, միևնույնն է տաղանդի բացակայության պատճառով նա իր դիրքում էլ շատ փորձ չի ձեռք բերի, այնպես որ դուք շատ բան չեք կորցնի: Հավատացեք, հենց որ այդ դիրքում դուք ունենաք անհրաժեշտ խաղացողը՝ ձեր հաղթանակի շանսերը անհամեմատ մեծանալու են: Կարևոր է նաև իմանալ, որ այդ դիրքը համարվում է կիսապաշտպանական, դա պետք է հաշվի առնել խաղացողների դասավորվածությունը ընտրելիս:
2. Դուք բոլորդ երևի կարդացել եք, որ՝ Игра в пас հաղթում է нормальная игра-ին, нормальная игра-ն հաղթում է техническая игра-ին և дальные удары-ին և այլն…
Այդ ամենի մեջ իհարկե կա ճշմարտության ինչ-որ մասնիկներ, սակայն կան օրեր, երբ որևէ մի մարտավարություն (стратегия) առավելություն ունի մնացած բոլորի հանդեպ: Դա ուղղակի պետք է ժամանակին ու ճիշտ հասկանալ: 1. Դա ցույց կտա օրվա ձեր փորձը, երբ դուք սովորական մարտավարությամբ, որով նախորդ օրը հաղթում էիք, այդ օրը կպարտվեք և 2. Ուշադիր եղեք ձեր ներկա հակառակորդի տվյալ օրվա խաղերին, գուցե նա արդեն պարտվել է «ճիշտ» մարտավարությամբ, կամ հակառակը՝ հաղթել է սովորաբար պարտվող համարվող մարտավությամբ: Իմ փորձից կարող եմ ասել, որ առաջին 5 խաղերը բացահայտում են օրվա «հիթ» հանդիսացող մարտավարությունը, պայմանով, որ պետք է ուշադիր լինեք առաջին մի քանի խաղերին: Կարևոր է հիշել, որ այդ ամենը փոխվում է ամեն օր, այսինքն՝ եթե այսօր դուք բոլորին հաղթում եք дальные удары մարտավարությամբ, վաղը կարող է նույն մարտավարությամբ պարտվեք բոլորին: Կարծում եմ խաղի «նախահայրերը» դա հնարել են խաղը ավելի հետաքրքիր դարձնելու համար, այլապես «ճիշտ» մարտավարություն իմացողները երբեք չէին պարտվի: Այժմ հաճախ կարելի է լսել Рандом կամ Рэндом արտահայտությունը, որը հաճախ կիրառվում է հենց այն մարդկանց կողմից, որոնք անտեղյակ են նման փոփոխություններից և համարում են, որ մարտավարությունով, որով հաղթել են միշտ, պարտվելը, դա խաղի ադմինիստրացիայի կողմից լարված թակարդ է հենց իրենց դեմ:

Իսկ սովորաբար հաղթող են համարվում հետևյալ մարտավարությունները՝
 

3. Прессинг՝ ես հաճախ խաղում եմ առանց նրա և դրա համար կա մի քանի պատճառ:
Առաջինը՝ խաղացողները շատ արագ են հոգնում, 2-3 խաղ և ձեր խաղացողները զգալիորեն կզիջեն հակառակորդի խաղացողներին ֆիզ. պատրաստվածությամբ: Երկրորդը՝ վնասվածքները շատ են լինում և որ պակաս կարևոր չէ՝ մեծանում է խոշոր հաշվով պարտվելու հավանականությունը, ինչը խմբային փուլում կարող է վնաս հասցնել ձեզ: Սակայն եթե դուք հասել եք ½ եզրափակիչ, կամ արդեն եզրափակիչում եք, իսկ հակառակորդը ձեզնից երկու անգամ ուժեղ է, առանց դրա անհնար է պատկերացնել հաղթանակը, բայց դա ՄԻԱՅՆ եզրափակիչում, կամ նրան շատ մոտ, հաշվի առեք, որ հաջորդ խաղում պարտվելու հավանականությունը մեծանում է խաղացողների թույլ լինելու պատճառով: Եթե հակառակորդը ձեր դեմ կիրառում է прессинг, դրա հակախաղը հետևյալն է՝ нормальная игра կամ далная игра ստրատեգիա և зашита կամ супер зашита տակտիկա՝ ընտրեք որը ձեզ է հարմար և մի մոռացեք, որ պաշտպանների թիվը 4-ից պակաս չպետք է լինի: Այս մարտավարության դեպքում հակառակորդը պարտվում է դեպքերի մեծ մասում, եթե նույնիսկ ուժեղ է ձեզնից:
4. Այժմ խաղացողների և դասավորվածության մասին:
Շատ կարևոր է խաղի սկզբից ճիշտ զարգացնել խաղացողներին: Շատ հաճախ մարդիկ զարմանում են, երբ իրենց հաղթում են հմտությամբ իրենց զգալիորեն զիջող թիմեր: Դրա գաղտնիքը խաղացողներին ճիշտ զարգացնելու մեջ է: Այսինքն՝ ամեն դիրքի խաղացող ունի զարգանալու իր ճիշտ հեռանկարները: Օրինակ հարձակվողը պետք է ունենա ուժեղ հարված և հարվածը ուղղի ճիշտ այն տեղը, որը պաշտպանված չէ դարպասապահի կողմից, դրա համար անհրաժեշտ է զարգացնել միայն сила удара և точность удара հմտությունները, որպեսզի նա կարողանա շրջանցել հակառակորդի պաշտպաններին, պետք է զարգացնել дриблинг հմտությունը, սրանք անհրաժեշտ և բավարար պայմաններն են լավ հարձակվող ունենալու համար, եթե հաշվի չառնենք выносливость հմտությունը, որը անհրաժեշտ է բոլորին, հարձակվողի համար ոչ պակաս կարևոր է отбор հմտությունը, որը նրան օգնւմ է բացի պաշտպաններին խաբս տալը նաև խլել նրանցից գնդակը և գոլ խփել:
Մանրամասն բոլոր խաղացողներին ճիշտ զարգացնելու աղյուսակը կգտնեք այստեղ՝

Շարունակելի…
Մյուս հոդվածներից կարող եք իմանալ՝
Ինչպիսի դասավորվածություն է պետք ընտրել կոնկրետ հակառակորդի դեմ խաղալիս,
Առանձին խաղացողների օգտակարության մասին,
Խաղի «տնտեսության» մասին, թե ինչպես տնօրինել գումարները կարճ ժամանակում առավելագույն շահույթ ստանալու համար,
Ինչ խաղացողներ գնել շուկայից և ինչպես նրանց արագ գտնել,
Ամեն ինչ մրցույթների (турнир) մասին,
Մեր միության (союз) անհրաժեշտության և օգտակարության մասին: