Главная »
2011 » Сентябрь » 15

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»
մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա
ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն
սեպտեմբերի 14-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող
տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող
«Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
Առաքման համար կարող եք զանգահարել 093 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10, 55 53 51 հեռախոսահամարներով:
Просмотров:
553
|
Добавил:
ars_dave
|
Дата:
15.09.2011
|
| |