Главная »
2011 » Сентябрь » 07

ԵՎՐՈ-2012. Սլովակիա - Հայաստան 0:4
Հայաստանի ազգային հավաքականի փայլուն հաղթանակով ավարտվեց Ժիլինայի
«Պոդ Դուբնոմ» մարզադաշտում կայացած 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական
հանդիպումը Սլովակիայի ընտրանու հետ: Պետք է ասել, որ մեր թիմի մարզչական
շտաբի ընտրած մարտավարությունը` չթողնել մրցակցին առաջին խաղակեսում գրավել
սեփական դարպասը և ակտիվանալով երկրորդում`դրական արդյունքի հասնել,
լիովաին արդարացրեց իրեն: Առաջին կեսում մեր ընտրանուն մեծ ջանքերի գնով
հաջողվեց դարպասը պահել անառիկ. սլովակները գործում էին հստակ, կոմբինացիոն
ոճով և ունենին ռեալ հնարավորություններ հանգստի գնալու առաջ լինելով
հաշվի մեջ: Սակայն հարվածների անճշտությունը և Ռոման Բերեզովսկու հաջող
խաղը առաջին 45 րոպեների ավարտին գրանցեցին 0:0 հաշիվը լուսատախտակի վրա:
Երկրորդ կեսը մեկնարկեց մեր թիմի գրոհներով և 55-րդ րոպեին, պաշտպանի
սխալից հետո, գնդակը հայտնվեց Յուրա Մովսիսյանին մոտ, ով դիպուկ հարվածով
գրավեց դաշտի տերեր
...
Читать дальше »
Просмотров:
508
|
Добавил:
ars_dave
|
Дата:
07.09.2011
|
| |