Футбольный Союз

Дата регистрации: 02.05.2010
Владелец: JONY777
Основатель: gagbu
Адрес сайта:
//armenia-fs.do.am/
Карта сайта
РЕКЛАМА
Главная » 2011 Сентябрь 7 » Че-2012
11:13 Че-2012 | |
ԵՎՐՈ-2012. Սլովակիա - Հայաստան 0:4Հայաստանի ազգային հավաքականի փայլուն հաղթանակով ավարտվեց Ժիլինայի «Պոդ Դուբնոմ» մարզադաշտում կայացած 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Սլովակիայի ընտրանու հետ: Պետք է ասել, որ մեր թիմի մարզչական շտաբի ընտրած մարտավարությունը` չթողնել մրցակցին առաջին խաղակեսում գրավել սեփական դարպասը և ակտիվանալով երկրորդում`դրական արդյունքի հասնել, լիովաին արդարացրեց իրեն: Առաջին կեսում մեր ընտրանուն մեծ ջանքերի գնով հաջողվեց դարպասը պահել անառիկ. սլովակները գործում էին հստակ, կոմբինացիոն ոճով և ունենին ռեալ հնարավորություններ հանգստի գնալու առաջ լինելով հաշվի մեջ: Սակայն հարվածների անճշտությունը և Ռոման Բերեզովսկու հաջող խաղը առաջին 45 րոպեների ավարտին գրանցեցին 0:0 հաշիվը լուսատախտակի վրա:Երկրորդ կեսը մեկնարկեց մեր թիմի գրոհներով և 55-րդ րոպեին, պաշտպանի սխալից հետո, գնդակը հայտնվեց Յուրա Մովսիսյանին մոտ, ով դիպուկ հարվածով գրավեց դաշտի տերերի դարպասը: 15 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը անհատական անցումով մոտեցով տուգանային հրապարակի մատույցներին և ցածրից հարվածով ստիպեց լիովին ապակողմնորոշված Յան Մուխային երկրորդ անգամ հանել գնդակը ցանցից: Մխիթարյանը իր ակտիվ մասնկացությամբ դարձավ հաջորդ երկու գոլերի համահեղինակ: Առաջին դեպքում հակագրոհի ժամանակ Հենրիխը ճշգրիտ փոխանցում կատարեց Գևորգ Ղազարյանին, ով գրավեց գրեթե դատարկ դարպասը և խաղավերջում նրա հարվածից հետո, գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և անդրադարձ կատարեց դեպի Արթուր Սարկիսովը, ով արձանագրեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում: Հայաստանի ազգային ընտրանին հաղթանակ տոնեց 4:0 հաշվով և խմբում հանգրվանեց երրորդ տեղում, ընդհուպ մոտենալով առաջատարներին: Վերջին երկու հանդիպումները մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 7-ին և 10-ին, համապատասխանաբար Մակեդոնիայի (տանը) և Իռլանդիայի (հյուրընկալվելիս) թիմերի հետ: | |
|
Всего комментариев: 0 | |