Мини-чат

Наш опрос

КАК правильно ПРОКАЧИВАТЬ ИГРОКА Cf
Всего ответов: 41

Статистика

Форма входа

Шаблоны для Юкоз спортивной тематики

Футбольный Союз

ФС Армения

Дата регистрации: 02.05.2010
Владелец: JONY777
Основатель: gagbu
Адрес сайта: //armenia-fs.do.am/

РЕКЛАМА

Календарь

«  Сентябрь 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

League Table

Բարձրագույն խումբ
Главная » 2011 » Сентябрь » 3 » Vardan Minasyan
19:16
Vardan Minasyan

Վարդան Մինասյան. "Հոգեբանորեն շատ էր պետք այս հաղթանակը”

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն` Անդորրայի ընտրանու նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխանեց հայ և անդորրացի լրագրողների հարցերին: Ասուլիսի սկզբում Մինասյանը հայտնեց իր կարծիքը խաղի վերաբերյալ:

- Ինչպես և սպասում էինք` դժվար խաղ ստացվեց: Հոգեբանորեն շատ էր պետք այս հաղթանակը, քանի որ մինչ այս հանդիպումը երկու պարտություն էինք կրել` Ռուսաստանից և Լիտվայից: Շատ կարևոր էր այսօրվա հաղթանակը: Ամենակարևորը, որ տրված առաջադրանքը և խնդիրները գրեթե ամբողջությամբ տղաները կատարեցին:

- Անդորրան ընթացիկ ընտրական փուլում միայն Հայաստանին է խոշոր հաշիվներով պարտվում, իսկ մյուս հավաքականները մեծ դժվարությամբ են հաղթում անդորրացիներին: Ըստ Ձեզ, Հայաստանին ինչպես է հաջողվում նման վստահ հաղթանակներ տոնել:

- Չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված: Ինձ համար էական է խաղի որակը և երեք միավորը, այլ ոչ հաշիվը:

- Այսօր առաջին անգամ պաշտպանության կենտրոնում խաղացին Հրայր Մկոյանն ու Վալերի Ալեքսանյանը: Ինչպես կգնահատեք իրենց խաղը:

- Մի քիչ դժվար է գնահատական տալ, քանի որ այսօր նրանք առանձնապես ծանրաբեռնված չէին, բայց առաջին հանդիպման համար լավ էր, թեև կային թերություններ:

- Խաղից առաջ Հայաստանը, ինչպես և Իռլանդիան, ցանկացել է այլ մրցավայրում խաղալ, քանի որ մարզադաշտը լավ տպավորություն չի թողել: Խոտածածկը գոհացրեց Ձեզ:

- Ես արդեն նշել էի որ խոտի որակը սպասվածից ավելի լավ էր, ուղղակի խաղադաշտի չափսերն էին սովորականից փոքր: Բայց մեզ համար կարևորը խոտածածկի վիճակն էր, իսկ այս կապակցությամբ ամեն ինչ լավ էր:

- Երևանում Հայաստանն ավելի հեշտ հասավ հաջողության: Ինչ կասեք այսօրվա Անդորրայի մասին և արդյոք Անդորրան արժանի էր մեկ գոլ խփելու:

- Երեկ արդեն ասել եմ, որ Անդորրայի խաղի որակը աճել է և թիմը այլևս այն չէ ինչ մրցաշարի մեկնարկում: Ինչ վերաբերվում է գոլ խփելուն, ապա երկու գոլային պահ Անդորրան ուներ:

Просмотров: 441 | Добавил: ars_dave | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: